ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն առաջարկել է առաքելություն ուղարկել Ղարաբաղ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն առաջարկել է առաքելություն ուղարկել Ղարաբաղ
20.11.2020 | 21:51

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, կազմակերպությունում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ առաջարկել է փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային ժառանգության վայրերը պաշտպանելու համար:

«Այս հանդիպումների ընթացքում գլխավոր տնօրենը պաշտոնապես առաջարկել է տեխնիկական աջակցություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծառայություններից, որոնք մինչ այժմ չեն կարողացել այցելել այդ տարածքներ, չնայած՝ նախկինում կատարված փորձերին: Նրանք կարող էին առաքելություն իրականացնել տեղում՝ բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, որպեսզի կազմեն առավել կարևոր մշակութային արժեքների նախնական հաշվառում տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության համար», - հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից: «Այս տեսանկյունից ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ այդպիսի առաքելության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Սկսվել են բարձր մակարդակի խորհրդատվություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ», - ասված է հաղորդագրության մեջ: Ազուլեն կրկնել է իր կոչը հոկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ժառանգության պաշտպանության և վնասը կանխելու անհրաժեշտության մասին:

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ